Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 896 դեպք, 491 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է

29.09.2021, 11:53
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 896 դեպք, 491 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 896 դեպք, 491 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 260 675 դեպք, որոնցից 241 191-ն` առողջացած, 5299-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12977 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 705 213 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 6402 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 896 նոր դեպք: Ունենք 461 առողջացած, 22 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1208 է:–0–