ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նոյեմբերի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 860 նոր դեպք, կատարվել է 8313 թեստավորում, առողջացել է 939 մարդ, մահացել է 23 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 335738 դեպք, որոնցից 309861 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17088 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7379 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1410 է:
Ընդհանուր կատարվել է 2 326 835 թեստավորում:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում