ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ավելի քան 80 հայկական և արտասահմանյան կազմակերպություններ կմասնակցեն InTourExpo 2017 ամենամյա տուրիստական ցուցահանդեսին, տեղեկացրեց EXPO GROUP միջազգային ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Միրիջանյանը։
Ինչպես նշեց Միրիջանյանը, ցուցահանդեսը, որը տեղի կունենա Երևանում ապրիլի 21–23–ը, անցկացվում է Հայաստանում արդեն 4–րդ անգամ։
«Ցուցահանդեսի 80 մասնակիցներից 14–ն արտասահմանյան ընկերություններ են։ Ցուցահանդեսին կմասնակցի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը կներկայացնի Արցախի ողջ տուրիստական ներուժը», – նշեց Միրիջանյանը։
Նրա խոսքով, միջոցառումն անցկացվում է միջազգային բոլոր չափորոշիչներով։
«Մենք ունենք մասնակիցներ Վրաստանից, Իրանից, Եգիպտոսից և այլն։ Ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ կկազմակերպվի ուղեգրերի խաղարկություն դեպի Ռուսաստան, Եվրոպա, Եգիպտոս և Հայաստան», – ընդգծեց Միրիջանյանը։
InTourExpo 2017 ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ կառավարության և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական աջակցությամբ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում