Վթար է. 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
26.12.2024,
09:42
8-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 8-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 26-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ.Ավետիսյան 1, 2, 3, 4 փողոցների, Էզրաս Հասրաթյան, Յ.Լեփսիուսի 6 փ., Կ.Ուլնեցու 1, 2, 3 նրբանցքների, Կ.Ուլնեցու 62-76/2 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն։հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։