ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 8-ին թվային հեռարձակման ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ, հաղորդում է
ԱՌԿԱ–Տելեկոմ պորտալը` հղում անելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
««Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 01։00-ից 07։00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–