Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 772 նոր դեպք, 425 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է

28.09.2021, 11:13
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 772 նոր դեպք, 425 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 772 նոր դեպք, 425 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 779 դեպք, որոնցից 240 730-ն` առողջացած, 5277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12567 պացիենտ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 698 811 թեստավորում:Այսպիսով` երեկ կատարվել է 4988 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 772 նոր դեպք: Ունենք 425 առողջացած, 13 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1205 է:–0–