411.12
5.18
389.06
+4
Եղանակը Երևանում
Հայ

Շուրջ 763մլն դրամ կհատկացվի Կոտայքում Համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն կառուցելու համար

22:47
29 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կոտայքի մարզում կկառուցվի Համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն:

Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող անշարժ գույքը կնվիրաբերվի համայնքին՝ ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով։

Համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ Ջրվեժ գյուղը չունի ակումբ, ժամանցի այլ վայրեր։ Գյուղում գործող հանրակրթական միջնակարգ դպրոցի շենքում տեղակայված են նաև մանկական երաժշտական դպրոցը, Գառնիի մենապայքարային մարզաձևերի ըմբշամարտի մարզադպրոցի Ջրվեժի մասնաճյուղը։ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է ավելի քան 1300 աշակերտ, սակայն դպրոցը չունի դահլիճ։

Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա համայնքում ունենալ համայնքի սեփականությունը համարվող շինություն, որտեղ տեղակայված կլինեն հանդիսությունների դահլիճ, մանկական երաժշտական դպրոց, միջնակարգ դպրոցի տարրական դասարանների և նախադպրոցական խմբերի աշակերտների համար ճաշարան, գրադարան–ընթերցասրահ, տեխնոլոգիայի արհեստանոցներ, ինչպես նաև գեղագիտական դաստիարակության, արհեստների զարգացման, պարի և այլ խմբակների համար նախատեսվող տարածքներ։

Կենտրոնի ստեղծումը համայնքում կօժանդակի ուսումնական ծրագրերի, մշակույթի զարգացմանը, երեխաների զբաղվածության բարձրացմանը, նրանց դաստիարակության կազմակերպմանը և մշակութային կյանքի ակտիվացմանը։ Սահմանվել է նաև, որ համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով իրականացվող աշխատանքների մեկնարկը կտրվի 2022 թ.-ին և կտևի 3 տարի, որի նպատակով սուբվենցիոն ծրագրի շրջանակում կիրականացվի 763 487 040 դրամի ներդրում, որից 496 266 576 դրամը համայնքի բյուջեի միջոցների հաշվին։

Մեկ այլ որոշմամբ էլ հավանություն է տրվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի կողմից ներկայացված Ծակքար բնակավայրում եկեղեցի կառուցելու ծրագրին: Այդ նպատակի համար բնակավայրում գտվող հողամասը նվիրաբերվել է համայնքին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:08
27 Փետրվարի 2023
Դեպի Եռաբլուր տանող ճանապարհը կլինի կանաչապատ ու խնամված (ՎԻԴԵՈ)
Մեկնարկել է շուրջ 10 հա անտառպուրակի հիմնման գործընթացը. ՎԻԴԵՈ
16:21
27 Փետրվարի 2023
Wildberries, Ber-Ber և H2H առաքման ծառայությունները տուգանվել են
Wildberries, Ber-Ber և H2H առաքման ծառայությունները տուգանվել են
15:58
27 Փետրվարի 2023
ԱՄՆ–ն կարող է որոշիչ դեր ունենալ Արցախի ապաշրջափակման վերաբերյալ ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշման իրականացման հարցում. ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանն ընդունել է է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին
13:31
27 Փետրվարի 2023
ԵՊՀ–ում և Երևանի 10 վարչական շրջաններում շչակներ են գործարկվելու
Ուշադրություն. ԵՊՀ–ում և Երևանի 10 վարչական շրջաններում շչակներ են գործարկվելու
13:18
27 Փետրվարի 2023
Գեղարքունիքում 9–ամյա դստեր հետ սեքսուալ գործողություններ կատարած տղամարդը կալանավորվել է
Գեղարքունիքում 9–ամյա դստեր հետ սեքսուալ գործողություններ կատարած տղամարդը կալանավորվել է
12:00
27 Փետրվարի 2023
Գեղարքունիքում 9–ամյա դստեր հետ սեքսուալ գործողություններ կատարած տղամարդը կալանավորվել է
Գեղարքունիքում 38–ամյա տղամարդը սեռական գործողություններ է կատարել սեփական դստեր հետ և տեսագրությունը տարածել սոցցանցով
09:49
27 Փետրվարի 2023
Վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
12:45
24 Փետրվարի 2023
Սյունիքի երկնքում աստղաքար է պայթել (ՖՈՏՈ)
Սյունիքի երկնքում աստղաքար է պայթել. ՖՈՏՈ
11:22
24 Փետրվարի 2023
Փաշինյանը կմեկնի Գերմանիա, նրան կընդունի Գերմանիայի կանցլերն ու նախագահը
Փաշինյանը կմեկնի Գերմանիա, նրան կընդունի Գերմանիայի կանցլերն ու նախագահը
11:03
24 Փետրվարի 2023
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է պետնախարարի պաշտոնից ազատվելու որոշումը
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է պետնախարարի պաշտոնից ազատվելու որոշումը
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
14:27
23 Փետրվարի 2023
Կաթնամթերքի երկու արտադրող տուգանվել են թթվասերի մեջ բուսական յուղ են ավելացնելու և չմակնշելու համար
Կաթնամթերքի երկու արտադրող տուգանվել են թթվասերի մեջ բուսական յուղ են ավելացնելու և չմակնշելու համար