Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում. հաստատվել է 72 նոր դեպք, առողջացել է 364 մարդ, մահացել է 4 մարդ

20.12.2021, 11:31

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում դեկտեմբերի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 72 նոր դեպք, կատարվել է 4897 թեստավորում, առողջացել է 364 մարդ, մահացել է 4 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343708 դեպք, որոնցից 328799 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5513պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7903 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1493 է:

Ընդհանուր կատարվել է 2497107 թեստավորում:-0-