Այսօր 7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

06.02.2025, 10:40
7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 6-ին ժամը 09:30-16:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական համայնքի Հաղթանակ 7 փողոցի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։