Հայաստանի անձնագիրը բարձրացել է 7 հորիզոնականով Henley & Partners–ի վարկանիշում

29.07.2024, 15:33
ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 62 երկիր, նշվում է վարկանիշում
Հայաստանի անձնագիրը բարձրացել է 7 հորիզոնականով Henley & Partners–ի վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի անձնագիրը բարձրացել է 7 հորիզոնականով Henley & Partners կոնսալտինգային ընկերության վարկանիշում ։

2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի անձնագիրը զբաղեցրել է 72-րդ տեղը, մեկ տարի առաջ այն 79-րդ տեղում էր։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 62 երկիր, նշվում է վարկանիշում։

Վարկանիշի առաջատարը Սինգապուրն է (այցելություն 195 երկիր՝ առանց վիզայի), երկրորդ տեղը կիսում են հինգ երկրներ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Ճապոնիան (քաղաքացիները կարող են այցելել 192 երկիր)։

Ցուցակի վերջին տեղերում են Աֆղանստանը (103-րդ տեղ), Սիրիան (102-րդ տեղ), Իրաքը (101-րդ), Պակիստանը և Եմենը (100-րդ տեղ):

Անձնագրերի ցուցիչը դասակարգում է երկրներն՝ ըստ առանց վիզայի ուղղությունների քանակի, որոնք հասանելի են քաղաքացիների համար։ Ցուցիչը հաշվի է առնում Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) տվյալները։