ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՇՄՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Մայրաքաղաք Երևանում հունիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ին կեսօրից հետո, 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:
Երևանում այսօր ցերեկային ժամերին կանխատեսվում է +35...+37 ջերմաստիճան, իսկ արդեն վաղը ցերեկը սպասվում է +27...+29։
Հանրապետության տարածքում հունիսի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-26-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:–0–