ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1675 նոր դեպք, կատարվել է 10 052 թեստավորում, առողջացել է 1277 մարդ, 69 մարդ մահացել է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 324 039 դեպք, որոնցից 286 334 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 521 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6831 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1353 է: Ընդհանուր կատարվել է 2 202 322 թեստավորում:–0–