ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Այսպես, մայրաքաղաք Երևանում ապրիլի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում ապրիլի 2-4-ը, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 5-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 3-6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով:
Երևանում այսօր ցերեկը սպասվում է +23...+25 աստիճան: Այդ օրն ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 1995թ.-ին, երբ օդի ջերմաստիճանը Երևանում եղել է +25,5:
Կիրակի մայրաքաղաքում կանխատեսվում է +25...+27 աստիճան, իսկ արդեն չորեքշաբթի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով +16...+18-ի:
Ամենաբարձր ջերմաստիճանը կանխատեսվում է կիրակի ցերեկային ժամերին Սյունիքի հովիտներում, որտեղ սպասվում է +29...+34: Տավուշում և Արարատում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում այդ օրը կանխատեսվում է +26...+30, Արմավիրի մարզում՝ +26...+29: Հետագա օրերին ջերմաստիճանն ամենուր կնվազի:-0-