Թաքցրել են 60մլն դրամի շրջանառություն՝ պետությանը պատճառելով շուրջ 17մլն դրամի վնաս (ՎԻԴԵՈ)
29.01.2024,
16:03
Թաքցրել են 60մլն դրամի շրջանառություն՝ պետությանը պատճառելով շուրջ 17մլն դրամի վնաս․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացած տեղեկությունները ստուգելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ` հարկերից խուսափելու հետևանքով պետությանը պատճառված խոշոր չափերով վնասի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրինությունը 2017-2022 թթ. ընթացքում, առանց համապատասխան գրանցման, որպես վարորդ աշխատանքի է ընդունել 10 անձի` Վայոց ձորի մարզի Խաչիկ համայքից հանքանյութը Արարատի մարզում գտնվող գործարան տեղափոխելու համար: Վարորդներն այդ ընթացքում կանխիկ ստացել են ընդհանուր 60 միլիոն դրամ աշխատավարձ, սակայն տնօրինությունը թաքցրել է 60 միլիոն դրամի չափով իրացման շրջանառությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 16 միլիոն 600 հազար դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–