6 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
18.09.2018,
20:45
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի քաղաքի, Ներքին Գետաշեն և Լիճք գյուղերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։–0–

