Հայաստանին ակտիվ ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15.10.2024,
11:50
Ուշադրություն․ ակտիվ ցիկլոն է մոտենում, սպասվում են հորդառատ անձրևներ, ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։
Հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում: