Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 572 նոր դեպք, առողջացել է 1617 մարդ, մահացել է 52 մարդ

16.11.2021, 11:07
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 572 նոր դեպք, առողջացել է 1617 մարդ, մահացել է 52 մարդ
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 572 նոր դեպք, առողջացել է 1617 մարդ, մահացել է 52 մարդ
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք, կատարվել է 7699 թեստավորում, առողջացել է 1617 մարդ, մահացել է 52 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 913 դեպք, որոնցից 297 339 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 24 082 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7107 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1385 է:

Ընդհանուր կատարվել է 2 260 268 թեստավորում:–0–