414.13
4.77
387.04
+16
Եղանակը Երևանում
Հայ

ԱՆ-ն զգուշացնում է. Հայաստանում թոքաբորբով 57 երեխա է հոսպիտալացված, գրանցվում է ՍՇՎ-ի կտրուկ աճ

15:03
09 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում այս պահին առկա է սուր շնչառական վարակների և գրիպով պայմանավորված հիվանդությունների կտրուկ աճ:

Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակա ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ ակտիվությունը նկատվում է և՛ շտապօգնության կանչերի միջոցով, և՛ պոլիկլինիկաներ դիմելիության:

Загружается новость ... "Лево"

«Այս պահին 456 հիվանդ է բուժում ստանում, դրանցից 84.8 %-ը 0-18 տարեկան են: Թոքաբորբով հիվանդ են 318-ը, որից 57-ը՝ 0-18 տարեկաներն են: Հիմա սուր շնչառական վարակները տարածվում են 0-14 տարեկանների և 30-64 տարեկանների շրջանում»,- ասաց ԱՆ ներկայացուցիչը:

Աբովյանի խոսքով՝ Հայաստանում գործադրվում է սուր շնչառական վարակների հսկողության համակարգ, որը թույլ է տալիս բացահայտել՝ գրիպի որ տեսակն է այժմ շրջանառվում:

«Այս սեզոնի ընթացքում իրականացվել է գրիպանման և ծանր շնչառական վարակների 1089 հետազոտություն, որից 207-ի, այսինքն՝ 20%-ի դեպքում, հայտնաբերվել է Ա տեսակի H3 ենթատեսակը: Այս տեսակն ավելի շատ է տարածվում ու թիրախավորում երեխաներին»,- ընդգծեց Աբովյանը:

Նրա դիտարկմամբ՝ սուր շնչառական վարակների դեպքում ևս ախտանշաններ ջերմությունը, հազը, քթից արտահոսքն են:

«Այս ախտանշանները արտահայտվում են նաև կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեպքում», - ընդգծեց Աբովյանը՝ կարևորելով, որ քաղաքացիները դիմեն բժշկի, թեստավորվեն և ինքնաբուժմամբ չզբաղվեն:

«Այս պահի դրությամբ Հայաստանում 1563 երեխա հիվանդության պատճառով դպրոց ու նախադպրոցական հաստատություն չի հաճախում: Բացակայությունները պայմանավորված են ինչպես կորոնավիրուսային վարակով, այնպես էլ գրիպով և սուր շնչառական վարակներով»,-ասաց Աբովյանը:

Ինչպես նշեց փորձագետը, Երևանում հիվանդության պատճառով բացակայողների թիվը հասել է շուրջ 1098-ի: Շատ դպրոցներ աշակերտների 10 %-ի բացակայության դեպքում ստիպված են լինում անցնել հեռավար ուսուցման՝ ամբողջովին կամ մասնակի:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով