Այսօր 5 ժամ ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում

27.09.2024, 11:08
Այսօր 5–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 5 ժամ ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 5–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 47, 49, 49/1 կենտ համարի շենքերի, Վրացական 4 Նրբ. 5-7 կենտ համարի շենքերի ջամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։