Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 5–9)
10.08.2019,
10:30
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 5–9)։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 5–9)։
- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ստեփանակերտում, որի ընթացքում հանդես է եկել մի շարք կոչերով։
- ՏԱՍՍ ռուսական գործակալությունը, հղում անելով «Պոբեդա» լոուքոսթերի աղբյուրին, հայտնել է, որ «Պոբեդան» ձմեռային սեզոնից դադարեցնում է դեպի Գյումրի իրականացվող չվերթերը։ Նշվել է, որ չվերթերի դադարեցման որոշումը կապված է Գյումրու օդանավակայանում վառելիքի սիստեմատիկ թերլցման հետ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել իրավիճակը։
- Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել անպտղության դեմ պայքարի պետական ծրագրի իրականացման մասին:
- Օգոստոսի 7–ին Երևանի Կիևյան կամրջից երիտասարդ աղջիկ է ցած նետվել։ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, նա կենդանության նշաններ է ցույց տալ, աղջկան տեղափոխվել են հիվանդանոց։ Սակայն վիճակը ծայրահեղ ծանր է։
- Ստեփանակերտում մեկնարկել են Համահայկական ամառային յոթերորդ խաղերը։ Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։–0–

