430.54
7.67
408.56
+20
Եղանակը Երևանում
Հայ

Մայիսի 5-ի դրությամբ Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, լճի տարածքում կկառուցվի հանգստի գոտի (ՎԻԴԵՈ)

13:56
12 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Շուրջ 190մլն դրամ կծախսվի Երևանյան լճի տարածքում հանգստի կառուցելու ծրագրի շրջանակում։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Հիմա Երևանյան լիճը մաքրվում է 50 տարվա աղբից։

Արդեն մեկ ամիս է, ինչ Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով Երևանյան լճում մեկնարկել է մաքրելու գործընթացը:

«Ծրագրի համար բյուջետային մասհանումն ու համայնքի միջոցներից հատկացումների ծավալը հասնում է շուրջ 80 մլն դրամի: Երևանյան լիճը մաքրելուն զուգահեռ, ի դեպ, համայնքը նախաձեռնել է նաև տարածքում հանգստի գոտի կառուցելու ծրագիրը, որի համար հարկ կլինի ծախսել շուրջ 190 մլն դրամ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:



Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Facebook–յան իր էջում, Երևանյան լճի և Հրազդանի կիրճի ափամերձ տարածքներում մեկնարկել են մաքրման աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը, ինչպես նաև տեղադրել աղբաորսիչ ճաղավանդակ՝ թափոնների մուտքը կանխարգելելու նպատակով:

«Մայիսի 5-ի դրությամբ Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, որը կազմում է 8500 խորանարդ մետր», – նշել է քաղաքապետը:

Մաքրման աշխատանքներից հետո լճի աջակողմյան հատվածում կկառուցվի հանգստի գոտի:

Սարգսյանն ընդգծել է, որ համայնքի զարգացմանն ուղղված բարեփոխումները շարունակական են. առաջիկայում հանգստյան գոտիների վերականգնման մի քանի նախագծեր ևս ավարտին կհասցվեն:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:17
26 Հունիսի 2022
Երևանում կխստացվեն ոչ սահմանված վայրերում աղբ թափելու տուգանքները (ՖՈՏՈ)
Երևանում կխստացվեն ոչ սահմանված վայրերում աղբ թափելու տուգանքները. ՖՈՏՈ
15:12
24 Հունիսի 2022
Հայկական ԱԷԿ–ը վերանորոգումից հետո միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին
Հայկական ԱԷԿ–ը վերանորոգումից հետո միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին
12:24
24 Հունիսի 2022
Նախօրեին Երևան ներթափանցած պտտահողմով ամպը գերհզոր գոյացություն էր, նման երևույթ գրանցվում է 10 տարին մեկ անգամ (ՖՈՏՈ)
Նախօրեին Երևան ներթափանցած պտտահողմով ամպը գերհզոր գոյացություն էր, նման երևույթ գրանցվում է 10 տարին մեկ անգամ. ՖՈՏՈ
12:00
24 Հունիսի 2022
Մեկնարկել են Բաղդադ- Երևան- Բաղդադ չվերթերը
Մեկնարկել են Բաղդադ- Երևան- Բաղդադ չվերթերը
11:07
24 Հունիսի 2022
Երևանում աղբի նետման սկանդալային տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել. քաղաքապետարանն արձագանքել է (ՎԻԴԵՈ)
Երևանում աղբի նետման սկանդալային տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել. քաղաքապետարանն արձագանքել է. ՎԻԴԵՈ)
16:07
23 Հունիսի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:50
23 Հունիսի 2022
Ժամանակավորապես փակվելու է Երևանի տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. ժամանակավորապես փակվելու է Երևանի տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը. ՍԽԵՄԱ
15:09
22 Հունիսի 2022
ՀՀ–ում գրասենյակ է բացում Asseco Group-ը. այն ներառված է Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկի՝ EU-Asia Business Finance Centre–ի հոլդինգում
Եվրոպական խոշորագույն IT ընկերություններից մեկը` Asseco Group-ը, գրասենյակ է բացում Հայաստանում
12:21
22 Հունիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված (ՖՈՏՈ)
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված. ՖՈՏՈ
12:04
22 Հունիսի 2022
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև
19:15
21 Հունիսի 2022
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:08
21 Հունիսի 2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ–ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ–ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել