ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. 480 գրամ քաշով ծնված և այժմ 2 կգ կշռող Սամվելը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ ծննդատնից:
Ինչպես հայտնում են ԲԿ–ից, նա ծննդատան նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրել է 127 օր:
«Սա աննախադեպ արդյունք է ոչ միայն «Էրեբունի» ԲԿ ծննդատան նորածնային բաժանմունքի պատմության մեջ, այլև ամբողջ Հայաստանում: Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը հղիին կեսարյան հատում էր կատարվել 26 շաբաթականում՝ մոր և նորածնի կյանքը փրկելու համար: Ներարգանդային սնուցման խնդիրներով ծնված փոքրիկի քաշը ծայրահեղ ցածր էր՝ 480 գրամ: 4 ամիս, 7 օր նորածնային բաժանմունքի բժիշկները, բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ պայքարել են Սամվելի կյանքի համար: Սամվելն արդեն տուն է գնում հաղթանակած և առանց առողջական խնդիրների», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում