411.34
6.55
395.29
+8
Եղանակը Երևանում
Հայ

Կասեցվել մոտ 4700 կգ մսեղիքի մուտքն իրացման ցանց. ՀՀ ողջ տարածքում խստացվել է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ (ՖՈՏՈ)

23:18
05 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հանրապետության ողջ տարածքում խստացվել է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ, հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, օգոստոսի 10-ից մեկնարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության գործընթաց՝ խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ:

Oգոստոս ամսվա 20 օրերին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության ընթացքում առավոտյան 4:00-ից 9:00-ն ընկած հատվածում Երևան քաղաք մտնող 6 մայրուղիներում (Աբովյան-Երևան, Աշտարակ-Երևան, Էջմիածին-Երևան, Արարատ-Երևան, Զովունի-Երևան և Ջրվեժի խճուղիներ) կանգնեցվել և ստուգվել է մոտ 4500 մեքենա, ինչի արդյունքում կազմվել է 25 արձանագրություն, կասեցվել է մոտ 7000 կգ մսեղիքի մուտքն իրացման ցանց: Գյուղատնտեսական շուկաներ մուտք գործած տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել է 17 արձանագրություն, կասեցվել մոտ 4700 կգ մսեղիքի մուտքն իրացման ցանց: Գյուղատնտեսական շուկաների մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների նկատմամբ կազմվել է 2 արձանագրություն և կասեցվել մոտ 150 կգ մսեղիքի վաճառքը: Այս պահին իրականացվում է 44 վարչական վարույթ:

Այսօրվանից՝ սեպտեմբերի 5-ից, խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսվել հանրապետության ողջ տարածքում գործող միս-մսեղիքի իրացման ցանցում:

Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են իրացման ցանցի 48 կազմակերպություն, որոնցից 14 ում հայտնաբերված միս-մսեղիքի խմբաքանակները չեն ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, կազմվել են արձանագրություններ: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 521 կգ մսի վաճառքը: Մանավորապես՝

  • Երևան - ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 68 կգ (27 կգ խԵԿ, 8 կգ ՄԵԿ, 33 կգ խոզ) մսի իրացումը,
  • Արագածոտն - ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
  • Արարատ - ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 61 կգ (47 կգ ԽԵԿ,14 կգ խոզ) մսի իրացումը,
  • Արմավիր – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 14 կգ ԽԵԿ-ի իրացումը,
  • Գեղարքունիք – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 90 կգ (50 կգ խԵԿ, 40 կգ խոզ) մսի իրացումը,
  • Լոռի - ստուգվել է 6 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
  • Կոտայք - ստուգվել է 8 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 277 կգ (158 կգ խԵԿ, 19 կգ ՄԵԿ,100 կգ խոզ) մսի իրացումը,
  • Շիրակ - ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
  •  Սյունիք - ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
  • Վայոց Ձոր – ստուգվել է 2 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 11 կգ խոզ մսի իրացումը,
  • Տավուշ – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել:
Տեսչական մարմինը զգուշացնում է, որ գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
25 Նոյեմբերի 2022
«Жизнь в Армении» և «Ереваныч» տելեգրամյան ալիքները հայտարարում են աննախադեպ ակցիա «Սև ուրբաթի» շրջանակում
«Жизнь в Армении» և «Ереваныч» տելեգրամյան ալիքները հայտարարում են աննախադեպ ակցիա «Սև ուրբաթի» շրջանակում
15:07
24 Նոյեմբերի 2022
Մոտ 130 մլն դրամի վնաս. մանկատան պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը
Հայաստանի մանկատներից մեկում բացահայտվել են չարաշահումներ
13:20
24 Նոյեմբերի 2022
Հրապարակվել են 12 մետրանոց MAN ավտոբուսի լուսանկարները, որոնք երթևեկելու են Երևանում (ՖՈՏՈ)
Հրապարակվել են 12 մետրանոց MAN ավտոբուսի լուսանկարները, որոնք երթևեկելու են Երևանում. ՖՈՏՈ
13:04
24 Նոյեմբերի 2022
Հայաստանը, հնարավոր է, սկսի Ադրբեջանի հետ երկաթուղու վերականգնումը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերականգնման նախագծին
12:50
24 Նոյեմբերի 2022
Մեր երկկողմ հարաբերությունները համարվում են դաշնակցային, ունեն խորը հին արմատներ. Պուտինը՝ Փաշինյանին
Երևանում տեղի է ունեցել Փաշինյանի և Պուտինի հանդիպումը
12:33
24 Նոյեմբերի 2022
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են պաշտպանական համագործակցության մի շարք հարցեր (ՖՈՏՈ)
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր. ՖՈՏՈ
08:53
24 Նոյեմբերի 2022
Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել. ՊՆ
Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել
23:17
23 Նոյեմբերի 2022
Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ փաստաթուղթը և բացատրել է պատճառը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ փաստաթուղթը և բացատրել է պատճառը. ՎԻԴԵՈ
23:06
23 Նոյեմբերի 2022
Պուտինն ու Փաշինյանը երկկողմ բանակցություններ են վարում Երևանում
Պուտինն ու Փաշինյանը երկկողմ բանակցություններ են վարում Երևանում
22:01
23 Նոյեմբերի 2022
Կհստակեցվի հեռավար կրթության կազմակերպման գործընթացը. նախագիծ է քննարկման ներկայացվել
Կհստակեցվի հեռավար կրթության կազմակերպման գործընթացը
20:17
23 Նոյեմբերի 2022
Վաղն առավոտից ժամանակավոր փակ կլինի Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկի երթևեկը
Վաղն առավոտից ժամանակավոր փակ կլինի Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկի երթևեկը
18:20
23 Նոյեմբերի 2022
Մի ամբողջ օր ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Մի ամբողջ օր ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում