415.41
6.28
395.59
-1
Եղանակը Երևանում
Հայ

Դուստրերը դիմել են դատարան, իբր հայրը մասնակցել է 44–օրյա պատերազմին, ճանաչվել է անհայտ բացակայող ու պետությունից ստացել են 11 մլն դրամ

23:23
08 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊՆ ՌՈ ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ենթադրյալ ապօրինություններ։

12.11.2020թ. քաղաքացի Խ.Ա.-ի դուստրը՝ Ա.Ա.-ն, դիմում է ներկայացրել «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին, որում նշել է, թե իր հայրը, որն, ըստ նրա՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին, տնից դուրս է եկել և այլևս տեղեկություն չեն ունեցել նրանից: Դիմումի հիման վրա Խ.Ա.-ն ընդգրկվել է անհայտ կորած զինծառայողների և կամավորագրված անձանց անվանացանկում:

30.07.2021թ. Ա.Ա.-ն դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /դատական գործ Կ/Դ8867/02/21/ Խ.Ա.-ին անհայտ բացակայող ճանաչելու հայցով և դատարանում հայտարարել, որ հայրը կամավոր մասնակցել է 2020թ․ 44-օրյա պատերազմին ու նրա վերաբերյալ երկար ժամանակ տեղեկություններ չունի: 22.11.2021թ. նույն դատարանի վճռով Խ.Ա.-ն ճանաչվել է անհայտ բացակայող և համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի՝ Խ.Ա.-ի գծով շահառուներ են ճանաչվել նրա դստրերը՝ Ա.Ա.-ն և Ա.Ա.-ն և յուրաքանչյուրին վճարվել է 5.000.000 ՀՀ դրամ, որպես միանվագ գումար և 500.000 ՀՀ դրամ՝ որպես 2022թ․ մարտ-հունիս ժամանակահատվածի ամսական վճար, ընդհանուրը՝ 11.000.000 ՀՀ դրամ:

«ՊՆ ՌՈ ՔՀԲ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Խ.Ա.-ն 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում չի զորակոչվել, չի կամավորագրվել և չի զոհվել: Խ.Ա.-ն հայտնաբերվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում և պարզաբանել, որ դեռևս 2019թ. հուլիսին իր դստրերին տեղեկացրել է, որ մեկնում է Արցախի Հովտաշեն համայնք՝ մշտական բնակության: Խ.Ա.-ն հայտնել է նաև, որ 44-օրյա պատերազմին չի մասնակցել», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով, որ Ա.Ա.-ի, Ա.Ա.-ի և ՊՆ պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ ի հայտ են եկել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ /խարդախություն/ և 550-րդ /զինվորական պաշտոնեական անփութություն/ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԶՔԳՎ՝ հետագա ընթացքը որոշելու համար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
19:21
06 Դեկտեմբերի 2022
Երևանի կենտրոնի սուպերմարկետներից մեկում ժամկետանց մթերք է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Երևանի կենտրոնի սուպերմարկետներից մեկում ժամկետանց մթերք է հայտնաբերվել. ՖՈՏՈ
18:19
06 Դեկտեմբերի 2022
Ձերբակալվել է նախկին քաղաքապետի տեղակալը
Ձերբակալվել է նախկին քաղաքապետի տեղակալը
16:26
06 Դեկտեմբերի 2022
Ոստիկանապետի նախկին տեղակալը նշանակվել է զինվորական դատախազի տեղակալ
Ոստիկանապետի նախկին տեղակալը նշանակվել է զինվորական դատախազի տեղակալ
15:00
06 Դեկտեմբերի 2022
Արդշինբանկը երկարաձգել է թվային քարտի 1 դրամով տրամադրման ակցիան
Արդշինբանկը մինչև դեկտեմբերի 17-ը երկարաձգել է Visa Digital վճարային քարտի տրամադրման ակցիան
13:44
06 Դեկտեմբերի 2022
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդ մեկնել է Գերմանիա՝ վերապատրաստման. շուտով Երևանում նոր MAN ավտոբուսներ կհայտնվեն
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդ մեկնել է Գերմանիա՝ վերապատրաստման
13:37
06 Դեկտեմբերի 2022
Երևանի մետրոպոլիտենն այսօր և վաղը չի գործի դեկտեմբերի
Երևանի մետրոպոլիտենն այսօր և վաղը  չի գործի դեկտեմբերի
23:02
05 Դեկտեմբերի 2022
Երևանում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը և տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մեկնարկը (ՖՈՏՈ)
Երևանում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը և տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մեկնարկը. ՖՈՏՈ
17:29
05 Դեկտեմբերի 2022
36 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
15:35
05 Դեկտեմբերի 2022
«Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով. ՔԿ-ն պարզաբանում է
«Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով. ՔԿ-ն պարզաբանում է
15:16
05 Դեկտեմբերի 2022
Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ
Վլադիմիր Գասպարյանի կնոջը մեղադրում են ավելի քան 36մլն դրամ յուրացնելու մեջ
12:36
05 Դեկտեմբերի 2022
Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է, թիրախ խմբում են 0-14 տարեկան երեխաները. Արմեն Մուրադյան
Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է, թիրախ խմբում են 0-14 տարեկան երեխաները