Ուշադրություն. Երևանում սպասվում է +42, ջերմաստիճանը կբարձրանա 2–4 աստիճանով

12.07.2022, 13:16
Ուշադրություն. Երևանում սպասվում է +42, ջերմաստիճանը կբարձրանա 2–4 աստիճանով
Ուշադրություն. Երևանում սպասվում է +42, ջերմաստիճանը կբարձրանա 2–4  աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 12-17-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի. Հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-16-ը կբարձրանա 2-4 աստիճանով։–0–