Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել

04.12.2024, 19:16
Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված և մահացած երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել. մանրամասներ
Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. «Արաբկիր» ԲԿ-ում 4-ամյա երեխայի մահվան նախնական պատճառը երիկամների խնդիրն է եղել։ Դիահերձման արդյունքում երեխայի մոտ գոյացություն է հայտնաբերվել, չի բացառվում, որ այն կարող է չարորակ լինել և ուղիղ կապ ունենալ մահվան հետ, գրում է  «Փաստինֆո»-ն։

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին Երևանի Կիևյան 5 հասցեում գործող մանկապարտեզից «Արաբկիր» ԲԿ էր տեղափոխվել 4–ամյա Ն․ Ե․–ն, ով հիվանդանոցում մահացել է։ ՆԳՆ–ից հայտնել էին, որ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Մանկապարտեզից ԲԿ տեղափոխված 4–ամյա երեխայի մահվան դեպքով կա նախաձեռնված քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։