ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 270-ին:
Загружается новость ... "Лево"
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, հաղորդում է
«Արմենպրես»-ը:
«Ներկայում ՀՀ տարածքում 7 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին՝ 2-ը մարզային, մնացածը՝ մայրաքաղաքում: Մարզային ԲԿ-ները գտնվում են Սպիտակում և Կապանում: Թոքային օդափոխման սարքերին միացված է 19 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 39 հոգի, իսկ ծանր վիճակում՝ 225»,- նշել է Խաչատրյանը:
Նա նաև հայտնել է, որ վերակենդանացման մահճակալների ընդհանուր թիվը 140-ն է, որից 83-ը զբաղված է: Ընդհանուր ստացիոնար բուժում ստացողները 414 հոգի են:
Հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223384 դեպք, որոնցից 214690-ն` առողջացած, 4474-ը` մահվան ելքով։–0–