Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3488 թեստ, հաստատվել է 282 նոր դեպք, 467 մարդ մահացել է. ԱՆ

25.02.2021, 11:26
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3488 թեստ, հաստատվել է 282 նոր դեպք, 467  մարդ մահացել է
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3488 թեստ, հաստատվել է 282 նոր դեպք, 467  մարդ մահացել է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171227 դեպք, որոնցից 162984-ն` առողջացած, 3179-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4255 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 716682 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3488 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք: Ունենք 467 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 809 է:–0–