Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 34 նոր դեպք, 318 մարդ առողջացել է, 2 մարդ մահացել է

24.05.2021, 11:10
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 34 նոր դեպք, 318 մարդ առողջացել է, 2 մարդ  մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 34 նոր դեպք, 318 մարդ առողջացել է, 2 մարդ  մահացել է
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221982 դեպք, որոնցից 211375-ն` առողջացած, 4394-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ ԱՆ–ն:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5138 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1062006 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1898 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք: Ունենք 318 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1075 է:–0–