Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3334 թեստ, հաստատվել է 168 նոր դեպք, առողջացել է 91 մարդ. ԱՆ
11:54
21 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170402 դեպք, որոնցից 161994-ն` առողջացած, 3164-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4443 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 704131 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3334 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 168 նոր դեպք: Ունենք 91 առողջացած և 5 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 801 է:–0–
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով