Միքայել և Կարեն Վարդանյանները բանակի օրվա առթիվ 330 մլն դրամ են տրամադրել 44-օրյա պատերազմում զոհվածների անչափահաս երեխա ունեցող 1098 ընտանիքի (ՎԻԴԵՈ)
10:40
27 Հունվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները հերթական բարեգործական ծրագիրն են իրականացրել:
44-օրյա պատերազմում զոհված կամ անհայտ կորած ճանաչված 1098 զինծառայողի ընտանիքներից յուրաքանչյուրը, որոնք ունեն անչափահաս երեխա, Հայոց բանակի օրվա առթիվ, միանվագ ստացել են 300 հազարական դրամ ֆինանսական աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 330 մլն դրամ:–0–
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով