Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 33 մարդ, գրանցվել է 1202 նոր դեպք, 400 մարդ առողջացել է

08.10.2021, 11:11
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 33 մարդ, գրանցվել է 1202 նոր դեպք, 400 մարդ առողջացել է

Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 33 մարդ, գրանցվել է 1202 նոր դեպք, 400 մարդ առողջացել է

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 269 874 դեպք, որոնցից 246 659-ն` առողջացած, 5499-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 490 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 789 088 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 8576 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1202 նոր դեպք: Ունենք 400 առողջացած, 33 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1226 է:–0–