ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից 41233-ն` առողջացած, 906-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Загружается новость ... "Лево"
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 227809 թեստավորում:
«Այսպիսով` երեկ կատարվել է 3250 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք: Ունենք 210 առողջացած», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։–0–