Գերեզմանատան մոտ 320 հակ անասնակեր է այրվել

06.11.2024, 20:50
Հրդեհը հաջողվել է մեկուսացնել 2 ժամ անց
Գերեզմանատան մոտ 320 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 6-ին, ժամը 14:04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ջրաշեն գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։29-ին, մարվել՝ 17։31-ին ։ Այրվել է մոտ 320 հակ անասնակեր։