Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից բռնագանձել 315 միլիոն դրամ, 15 անշարժ գույք

29.10.2024, 10:56
Հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից բռնագանձել 315 միլիոն դրամ, 15 անշարժ գույք

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 15 անշարժ գույք.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • շուրջ 315 միլիոն դրամ: