ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2019 թ. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ից փակվելու են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո:
«Հասարակական անվտանգության
ապահովման նպատակով, Հանրապետության հրապարակ մուտք գործելիս արգելվում է ունենալ
հրագործական որևէ արտադրատեսակ», – նշվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:–0–