416.92
4.78
387.22
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.

20:00
21 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում անհայտ կորած է համարվում 309 մարդ 2020թ.-ի արցախյան պատերազմից և մասնավորապես՝ 2021-ին և 2022-ի սեպտեմբերին իրավիճակի սրացումներից հետո։ Այս մասին ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի զեկույցում։

44-օրյա պատերազմի մասին

2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի Զինված ուժերը Թուրքիայի և նրա կողմից հավաքագրված օտարերկրյա վարձկանների ու ահաբեկիչների մասնակցությամբ ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ առաջնագծում և թիկունքում՝ հրթիռահրետանային զենքերի, ծանր զրահատեխնիկայի, մարտական ինքնաթիռների և արգելված զինատեսակների (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենքկիրառմամբ: Ակտիվորեն օգտագործվել են նաև «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր, որոնք մեծ վնասներ են հասցրել։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Հայաստանի տարածքում գտնվող քաղաքացիական և ռազմական օբյեկտների ուղղությամբ։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, ըստ որի, մասնավորապես, Շուշի քաղաքը, Աղդամը, Քարվաճառը և Լաչինի շրջանները փոխանցվել են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի։ Ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայված է Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանն ու հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Վերջին տվյալներով՝ Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմից զոհվել է 3812 մարդ, 141 զինվորական և քաղաքացիական անձ վերադարձվել է ադրբեջանական գերությունից։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման