Երեքշաբթի` դեկտեմբերի 3–ի առավել ուշագրավ նորությունները

04.12.2019, 08:00
Ներկայացնում ենք երեքշաբթի` դեկտեմբերի 3–ի առավել ուշագրավ նորությունները
Երեքշաբթի` դեկտեմբերի 3–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 3–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • ՌԴ արտգործնախարար Սերգեյ ԼավրովնԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ԱԳՆԽ–ի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների կայանալիք հանդիպումը թույլ կտա համախմբել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վստահության հաստատմանը միտված ջանքերը։

  • Քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի որդի` Շահեն Հարությունյանը, կանչվել է ոստիկանություն և ցուցմունք է տալիս նախօրեին Երևանում իր կողմից Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի նկատմամբ կատարած վանդալիզմի ակտի առնչությամբ։

  •    ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտնել է, որ շուտով տեղական շուկա կարող է մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն։

  • Ոստիկանությունը բերման է ենթարկել ԿԳՄՍՆ–ի դիմաց ակցիայի մասնակիցներից 24–ին։ ՀՅԴ Երիտասարդական միության անդամները նախօրեին ակցիա են կազմակերպել նախարարության դիմաց` պահանջելով հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանի հետ։–0–