Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, առողջացել է 111 մարդ, մահացել է 4 մարդ

13.01.2022, 11:47

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հունվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք, մեկ օրում կատարվել է 5763 թեստավորում, առողջացել է 111 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 հազար 811 դեպք, որից 333 հազար 311-ը`առողջացած, 8014-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3972 պացիենտ:

Ընդհանուր կատարվել է 2 625 952 թեստավորում:–0–