Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2612 թեստ, հաստատվել է 448 նոր դեպք, 603 մարդ առողջացել է. ԱՆ

14.01.2021, 11:08
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2612 թեստ, հաստատվել է 448 նոր դեպք, 603 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2612 թեստ, հաստատվել է 448 նոր դեպք, 603 մարդ առողջացել է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163576 դեպք, որոնցից 151849-ն` առողջացած, 2963-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8043 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 616520թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2612 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 448 նոր դեպք: Ունենք 603 առողջացած և 12 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 721 է:–0–