Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 256 նոր դեպք, 188 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է

16.08.2021, 11:47
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 256 նոր դեպք, 188 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 256 նոր դեպք, 188 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 814 դեպք, որոնցից 222 801-ն` առողջացած, 4702-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6175 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 440 147 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 5415 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք: Ունենք 188 առողջացած, 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1136 է:-0-