Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (նոյեմբերի 25–29)
30.11.2019,
10:30
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (նոյեմբերի 25–29)
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (նոյեմբերի 25–29)։
- Քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, նշանակվել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ։
- Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության Երևանի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։
- Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 22–րդ հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել է 9.856.100 դոլար։
- ՀՀ վարչապետը ուղիղ եթերում մարտահրավեր է նետել լեգենդար System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին։ Վարչապետը կոչ է արել հետևել իր օրինակին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին ամեն ամիս փոխանցել 20–23 դոլարի չափով գումար, ինչը մոտավորապես կազմում է 10 հազար դրամ։ Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանն ընդունել են մարտահրավերը։–0–

