Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 239 նոր դեպք, 446 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է

06.09.2021, 11:12
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 239 նոր դեպք, 446 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 239 նոր դեպք, 446 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 264 դեպք, որոնցից 229 559-ն` առողջացած, 4924-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9617 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 577 162 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4307 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Ունենք 446 առողջացած, 13 մահվան դեպք:–0–