436.65
4.37
404.34
+12
Եղանակը Երևանում
Հայ

Շուրջ 233 մլն. դրամ. ՊԵԿ-ը բացահայտել է ինտերնետում վճարովի ծառայություններից ստացված գումարների դիմաց հարկերը պակաս վճարելու դեպք

11:57
25 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ինտերնետային տիրույթում գրանցված կայքը, որն իրենից ներկայացնում է տարբեր ապրանքների առուվաճառքի և ծառայությունների մատուցման կամ ստացման հայտարարությունների տեղադրման հարթակ, ունի նաև վճարովի ծառայություններ, որոնց դիմաց ստացվող գումարները հավաքագրվել են վճարային տերմինալների միջոցով և փոխանցվել են որոշ անհատ ձեռնարկատերերի բանկային հաշվեհամարներին, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անհատ ձեռնարկատերերից մեկը 2019 թվականին իրականացրած ձեռնարկատիրական գործունեության համար չի հայտարարագրել 235.8 մլն. դրամ շրջանառություն, որի արդյունքում չի հաշվարկել և ՀՀ պետական բյուջե չի վճարել 46.6 մլն. դրամ ավելացված արժեքի հարկ, իսկ մյուս անհատ ձեռնարկատերը 2016-2018 թվականներին իրականացրած ձեռնարկատիրական գործունեության համար պակաս է հաշվարկել և ՀՀ պետական բյուջե չի վճարել 53.2 մլն ՀՀ դրամ հարկ:
Նշված քրեական գործի առնչությամբ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ձեռնարկվել են քննչական և դատավարական լայնածավալ գործողություններ: Արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անհատ ձեռնարկատերերի կողմից չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկերի գումարներն անհամեմատ ավելի մեծ են:
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալների հիման վրա քրեական գործով համալիր հարկային ստուգումներ են նշանակվել անհատ ձեռնարկատերերի մոտ:

Ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվել են հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված), որոնց արդյունքում առաջացել են լրացուցիչ հարկային պարտավորություններ, համապատասխանաբար՝ 99,9 մլն. դրամ և 132.7 մլն. դրամ գումարների չափով, որոնք վերջիններիս կողմից ամբողջությամբ վերականգնվել են:

Քրեական գործով որոշում է կայացվել նշված անհատ ձեռնարկատերերի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու հիմքով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին՝ զերծ մնալ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու կամ դրանցում կեղծ տվյալներ ներկայացնելու եղանակով հարկեր չվճարելու հանցավոր գործունեությունից:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ