Այսօր հանրապետության հիվանդանոցներից ՍՇՎ–ից ապաքինմամբ դուրս է գրվել 230 մարդ. ԱՆ

21.01.2016, 18:52
Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 230 մարդ, որից 177-ը` մինչև 18 տարեկան, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անահիտ Հայթայանը։
Այսօր հանրապետության հիվանդանոցներից ՍՇՎ–ից ապաքինմամբ դուրս է գրվել 230 մարդ. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 230 մարդ, որից 177-ը` մինչև 18 տարեկան, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անահիտ Հայթայանը։

«Դուրս գրված ևս 120 հիվանդի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը` երեխաներ», – նշել է նա։

Հայթայանի խոսքով` վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայուն է։

«Հիվանդացության ցուցանիշները, ինչպես նաև ծանր դեպքերը նվազման միտում ունեն: Մասնավորապես, հղիների և երեխաների շրջանում ծանր դեպքեր չկան», – հայտնում է Անահիտ Հայթայանն ու ավելացնում, որ բոլոր կանխարգելիչ և բուժական գործողությունները շարունակվում են։

Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` ՍՇՎ–ի պատճառով մինչև փետրվարի 1–ը երկարացվեցին հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների արձակուրդները։–0–