Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 212 նոր դեպք, 323 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է

18.05.2021, 11:22
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 212 նոր դեպք, 323 մարդ առողջացել է, 13 մարդ  մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 212 նոր դեպք, 323 մարդ առողջացել է, 13 մարդ  մահացել է
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221139 դեպք, որոնցից 209222-ն` առողջացած, 4346-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6507 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1042821 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3771 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 212 նոր դեպք: Ունենք 323 առողջացած և 13 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1064 է:–0–