«ՎԱԶ 2107»-ը շրջվել և հայտնվել է դաշտում. 4 վիրավորներից 3-ը, որոնցից մեկն անչափահաս է, ընտանիքի անդամներ են

10.12.2024, 13:04
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում
«ՎԱԶ 2107»-ը շրջվել և հայտնվել է դաշտում. 4 վիրավորներից 3-ը, որոնցից մեկն անչափահաս է, ընտանիքի անդամներ են

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 18:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Գագիկ Ժամհարյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Մաքենիս-Ծովակ ավտոճանապարհի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվելով հայտնվել ճանապարհի հարակից դաշտում:

Վթարի հետևանքով Գ. Ժ-ն, նրա ուղևորներ,Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Է. Կ.-ն, 13-ամյա Գ. Կ.-ն, և 34-ամյա Ա. Մ.-ն մարմնական վնավածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Է. Կ.-ն վարորդի կինն է, իսկ Գ. Կ.-ն՝ նրանց որդին:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով