404.51
6.51
395.18
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել ու անհետ կորել է 207 մարդ, գերեվարվել է 20 զինծառայող. ԱԽ նիստում հայտարարություն է ընդունվել

17:09
19 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 19-ին վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ընդունվել է հետեւյալ հայտարարությունը.

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետեւանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայաստանի Զինված ուժերի համառ եւ հերոսական դիմադրության եւ միջազգային հանրության ներգրավման շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվել է, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը վիժեցնելու եւ Հայաստանի Հանրապետությանն ուժային լուծումներ պարտադրելու նպատակ ունեն:

Հայաստանի Հանրապետությունը որդեգրած լինելով խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգ՝ անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից վարվող սպառնալիքի եւ հարկադրանքի քաղաքականությունը:

Անվտանգության խորհուրդը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում Ադրբեջանի վրա շարունակաբար ճնշումներ գործադրել՝ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային վերջ դնելու եւ զորքերը ետ քաշելու ուղղությամբ եւ ողջունում ենք բոլոր այն երկրներին եւ կազմակերպություններին, որոնք հանդես են եկել հստակ դիրքորոշմամբ:

Միեւնույն ժամանակ, վերահաստատում ենք միջազգային հանրության պատասխանատու անդամի պարտավորությանը հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:09
21 Նոյեմբերի 2022
Երևանում հինգշաբթի ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մի շարք փողոցներ
Երևանում հինգշաբթի ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մի շարք փողոցներ
22:13
21 Նոյեմբերի 2022
Զինծառայող է կալանավորվել համածառայակցին սպանելու և ևս երկու զինծառայողի վիրավորելու մեղադրանքով
Զինծառայող է կալանավորվել համածառայակցին սպանելու և ևս երկու զինծառայողի վիրավորելու մեղադրանքով
20:00
21 Նոյեմբերի 2022
Վաղը ժամանակավորապես փակ կլինի Երևանի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկը
Վաղը ժամանակավորապես փակ կլինի Երևանի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկը
11:50
21 Նոյեմբերի 2022
Քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետի, նրա կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստտորանի տնօրենի նկատմամբ
Քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետի, նրա կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստտորանի տնօրենի նկատմամբ
11:37
21 Նոյեմբերի 2022
Այսօր 10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
11:27
21 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
20:21
20 Նոյեմբերի 2022
Forbes-ը ներկայացրել է 11 խոհարարական տպավորություններ Հայաստանից
Forbes-ը ներկայացրել է 11 խոհարարական տպավորություններ Հայաստանից
13:55
19 Նոյեմբերի 2022
Երևանում կգրանցվի 58-ամյա ջերմաստիճանային ռեկորդ
Երևանում կգրանցվի 58-ամյա ջերմաստիճանային ռեկորդ
19:23
18 Նոյեմբերի 2022
Շուրջ 9 ժամ փակ կլինի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Շուրջ 9 ժամ փակ կլինի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
14:25
18 Նոյեմբերի 2022
Հայ հնագետները «Կարմիր բլուրում» Ք.ա. 7-րդ դարին պատկանող եզակի մոնումենտալ ճարտարապետությամբ կառույց են հայտնաբերել
«Կարմիր բլուր» հնավայրում այս տարի իրականացրած պեղումները չափազանց կարևոր արդյունքներ են գրանցել ոչ միայն Հայաստանի,  այլ ամբողջ Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրության համար
14:03
18 Նոյեմբերի 2022
«ԳեոՊրոՄայնինգի» մասնակցությունը Հայաստանում պետական սուբվենցիոն ծրագրերին հասնում է 1 միլիարդ 700 միլիոն դրամի
ՀՀ կառավարության նախաձեռնած սուբվենցիոն քաղաքականությունը պետության, տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի փոխգործակցության լավագույն ձևաչափերից մեկն է
13:53
18 Նոյեմբերի 2022
Դիլիջանի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվել է
Դիլիջանի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվել է