412.85
5.16
388.49
+13
Եղանակը Երևանում
Հայ

Փոխնախարար. 2026 թ.-ի ավարտին պետք է ունենանք առնվազն 300 դպրոց՝ հիմնանորոգված, վերակառուցված, վերանորոգված

19:13
21 Փետրվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի Արմենիա/. 2026 թ.-ի ավարտին պետք է ունենանք առնվազն 300 դպրոց՝ հիմնանորոգված, վերակառուցված, վերանորոգված, որոնք կունենան արդիական ենթակառուցվածքներ ու պայմաններ:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այդպես է նախատեսված կառավարության ծրագրով:

Անդրեասյանի խոսքով, նախատեսվում է, որ բոլոր դպրոցները կունենան բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների անհրաժեշտ լաբորատորիաները:

Загружается новость ... "Лево"

«Բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված և արդիական սարքավորումներով հագեցած, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող և համընդհանուր մատչելի շենքեր, համալրված կլինեն որակավորված և սահմանված ստանդարտներին համապատասխան ատեստավորված մանկավարժներով, որոնք կստանան արժանապատիվ վարձատրություն»,- ասաց Անդրեասյանը՝ ներկայացնելով կրթության՝ մինչև 2030 թ.-ը զարգացման պետական ծրագիրը, որը ներկայացվել է հանրային քննարկման:

Փոխնախարարի խոսքով՝ հանրակրթության ոլորտում մի շարք կարևորագույն արդյունքեր կան, որոնց փորձելու են հասնել։

Ըստ զարգացման ծրագրի՝ պետք է փորձեն այնպես անել, որ ոչ մի երեխա դուրս չմնա պարտադիր կրթության համակարգից։

«Մեր հիմնական որակական ցուցանիշներից ես կարևորում եմ նաև այն, որ սահմանել ենք ուսումնառության տևողությունը, ըստ Համաշխարհային բանկի չափումների, որն այս պահին մեզ մոտ 8.3 տարի է, ռազմավարության ժամկետի ավարտին պետք է փորձենք հասցնել 11.5 տարվա, այսինքն՝ մեր երեխաները սովորում են 12 տարի, բայց ունեցած կրթական արդյունքըհավասար է 8.3 տարվա», - ասաց փոխնախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ 12 տարի սովորելու տևողությունը պետք է համարժեք լինի 11․5 տարվա։ Հենց այս ցուցանիշն է ընտրվել, քանի որ ավարտական քննությունները դպրոցականները հանձնում են 12-րդ դասարանի առաջին կիսամյակում ու ծրագիրը, ըստ էության, ամփոփում են արդեն հենց այդ ժամանակ։

Նա կարևորեց հայոց լեզվի և պատմության, հայ և համաշխարհային գրականության, հոգևոր-էթիկական արժեքների, առողջ ապրելակերպի, ինչպես նաև առնվազն երկու օտար լեզուների դասավանդման գործընթացում ուուցիչների բավարար գիտելիքներ ունենալը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:28
07 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:56
07 Մարտի 2023
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները (ՖՈՏՈ)
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները. ՖՈՏՈ
13:19
07 Մարտի 2023
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է. ԱՆ
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է
11:43
07 Մարտի 2023
Գերեվարված հայ մայորը Բաքվում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, վերադարձել է ՀՀ ու 20 հազ. դոլարով պետական գաղտնիք տրամադրել
Գերեվարված հայ մայորը Բաքվում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, վերադարձել է ՀՀ ու 20 հազ. դոլարով պետական գաղտնիք տրամադրել
11:39
07 Մարտի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում
10:45
07 Մարտի 2023
Մարտի 8-ի առթիվ Կարեն Վարդանյանը Լոռու մարզի մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխա ունեցող 562 նպաստառու ընտանիքի հատկացրել է 113 մլն դրամ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Լոռու մարզում հաշվառված է մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխա ունեցող նպաստառու 562 ընտանիք. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:28
06 Մարտի 2023
Գեղարքունիքում ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել են մի շարք բնակավայրեր, կասեցվել է դասապրոցեսը
Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը
12:58
06 Մարտի 2023
Կարմրուկով վարակված 20 հիվանդներից 15–ը երևանցիներ են
Երևանի ենթակայությամբ գործող բոլոր պոլիկլինիկաներում նախորդ շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն
12:31
06 Մարտի 2023
ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
12:13
06 Մարտի 2023
Առավոտվա դրությամբ կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20–ի. ԱՆ
Հիվանդներից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված
13:57
05 Մարտի 2023
Հայաստանում փոթորկային քամի է սպասվում
Հայաստանում փոթորկային քամի է սպասվում
15:09
04 Մարտի 2023
Նշվել է ՀՀ-ի այն քաղաքը, որն ամենաանվտանգն է երկրաշարժերի դեպքում
Սեյսմոլոգը նշել է ՀՀ-ի այն քաղաքը, որն ամենաանվտանգն է երկրաշարժերի դեպքում