Հաստատվել են 2025 թվականի 1-ին փուլի միասնական քննությունների օրերը

14.01.2025, 19:43
Հայտնի են 2025 թվականի 1-ին փուլի միասնական քննությունների օրերը
Հաստատվել են 2025 թվականի 1-ին փուլի միասնական քննությունների օրերը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2024/2025 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

25.01.2025՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»

26.01.2025՝ «Քիմիա», «Ռուսերեն»

01.02.2025՝ «Օտար լեզուներ»

02.02.2025՝ «Ֆիզիկա», «Աշխարհագրություն»

08.02.2025՝ «Մաթեմատիկա»

09.02.2025՝ «Կենսաբանություն», «Հայոց պատմություն»։